Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը պարետային ժամ է հայտարարել, քանի դեռ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության դեմ բողոքները շարունակվում են, գրում է CBSnews-ը։ Պարետային ժամը կսկսվի այս գիշեր՝ ժամը 20:00-ին (ԱՄՆ տեղական ժամանակով) և կշարունակվի մինչև չորեքշաբթի առավոտյան 06:00-ը՝ ընդգրկելով Լոս Անջելեսի կենտրոնի մեկ քառակուսի մղոն տարածք։ «Սա արվում է վանդալիզմը և թալանը դադարեցնելու համար», – երեքշաբթի երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է բասը: «Եթե դուք Լոս Անջելեսի կենտրոնում չեք բնակվում կամ աշխատում, խուսափեք այդ տարածքից», – հորդորել է նա տեղացիներին՝ հավելելով, որ իրավապահները կարող են ձերբակալել պարետային ժամի խախտողներին և նրանց նկատմամբ հարուցել քրեական գործ։ Ցուցարարները վերջին հինգ օրերի ընթացքում (հունիսի 6-ից 11-ը ներառյալ) գրավել են կենտրոնի մի շարք փողոցներ։ Որոշ պահերի բախումները վերածվել են լուրջ առճակատման՝ հանգեցնելով մոտ 469 ձերբակալությունների: Նահանգներում բախումներ են իրավապահների և ցուցարարների միջև: Թրամփի հրամանով շուրջ 300 ազգային գվարդիացիներ հունիսի 8-