Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, հայտնել է ՆԳՆ-ն։ Ըստ տարածված հաղորդագրության՝ հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակներում հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս երկուսի դին։ Կա առնվազն 10 տուժած, որոնք հոսպիտալացվել են: Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցի բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել, ահազանգը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն ստացել էր հունիսի 11-ին՝ 8:34-ին: Ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի․ ՆԳՆ
11 июня 202511 июн 2025
~1 мин