ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) քննարկել է Ադրբեջանում տիրող իրավիճակը և կոչ է արել Վաշինգտոնին պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ՝ Արցախում կրոնական ազատությունը խախտելու, հայերի էթնիկ զտման և հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, հայտնում է Ամերիկայի hայ դատի հանձնախումբը (ANCA)։ Լսումները տեղի են ունեցել Ադրբեջանում USCIRF փաստահավաք առաքելությունից հետո, որի ընթացքում վկայություններ են ստացվել ռազմական հանցագործությունների, կրոնական հետապնդումների և Արցախում Հայաստանի պատմական ներկայությունը ջնջելու համակարգված փորձերի մասին: USCIRF-ը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարական կառույցների և պաշտոնատար անձանց դեմ, որոնք ներգրավված են կրոնական ազատության լուրջ խախտումների մեջ: «Քանի դեռ Ադրբեջանը չի կատարել անհրաժեշտ բարեփոխումներ և պատասխանատվության չի ենթարկել նրանց, ովքեր ձերբակալում և տանջում են մարդկանց իրենց կրոնական ազատության իրավունքի խաղաղ իրականացման համար, ԱՄՆ կառավարությունը պարտավոր է օգտագործել իր պատ
ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովը Վաշինգտոնին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ
9 июня 20259 июн 2025
2 мин