Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով նա կոչ էր արել համախմբվել նոր կաթողիկոսի ընտրության շուրջ։ Քահանան եկեղեցու շուրջ տեղի ունեցողը «ահաբեկչության ծրագրավորում» է անվանել։ «Հայաստանում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով: Ո՞ւր եք երկրի համապատասխան կառույցներ, որտե՞ղ եք պետական ներկա ու նախկին գործիչներ, պատգամավորներ և մնացյալ հանգամանավոր անձեր։ Մի՞թե այդքան կույր եք և այդքան խուլ: Մի՞թե այդքան նվաստ եք, այդքան վաճառված հոգիներ, որ Ձեր նենգ խաղերի սլաքներն ուղղում եք Սուրբ եկեղեցուն և Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչ է, ժողովրդին բախմա՞ն եք տանում: Սուրբ եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել»,- գրել է քահանան։ Նա հավելել, որ «Հայոց եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն և Տիրոջ Օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն»։ «Լսեցեք և կանգ առեք, ապիկարներ, ոչ մի եկեղեցական՝ ամենախոնարհ սպասավորից մինչև բարձրաստիճան, երբեք ձեզ թույլ չի տա պիղծ ձեռքերով ու անձե
Սուրբ եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել․ Տեր Ասողիկը՝ Փաշինյանին
9 июня 20259 июн 2025
1 мин