Պռոշյանցիները տեղեկություն ունեն, որ «Մուլտի տրանս» ընկերությունը ցանկանում է խոչընդոտել 25 համարի երթուղուն և միայնակ սպասարկել Պռոշյան համայնքի տրասպորտը, սակայն տեղացիները համաձայն չեն դրա հետ, կառավարության շենքի առջև լրագրողներրին հայտնել է համայնքի ակտիվիստ Սերգո Մուրադյանը։ «Պռոշյանը 7000 բնակչություն ունեցող և աճող համայնք է, այդ ընկերությունը չի կարող միայն իր 277 համարով ապահովել (պահանջարկը-AT)։ Մեր հորդորն ու պահանջն ենք ուզում հղել «Մուլտի տրանս»-ին։ Հեռո՛ւ մնացեք նման բոյկոտներից, այլապես պռոշյանցին չի թողնի, որ ձեր տրանսպորտը գյուղ մտնի։ Աշխատե՛ք, ձեր տրանսպորտից բավական օգտվողներ կան»,- ասել է Մուրադյանը։ Մուրադյանի խոսքով՝ զանգահարում են ընկերությունից, սպառնում են 25 համարի վարորդներին։ «Բոլորս էլ գիտենք, եթե նման լուրերը կան, պատահական չեն լինում։ Զանգահարում են վարորդներին, հեռախոսներ են փոխանցում, ասում են՝ հեռու մնացեք։
Ըստ նրա՝ հունիսի 1-ին համայնքը սպասարկող 25 համարի տրանսպորտը փոխել է երթուղին՝ առանց որևէ մեկին զգուշացնելու։ Համայնքի բնակիչները ցանկացել են