Իրավապահները կալանքի կենթարկեն չեչենների կողմից առևանգված հայ գործարար Արեգ Շչեպիխինին, հայտնել է «Զոնա մեդիա»-ն։ Ըստ կայքի՝ նրան մեղադրել են մի քանի հոդվածներով, որոնցից մեկը վերաբերում է «ատելության կամ թշնամանքի հրահրմանը»։ «Շչեպիխինն այժմ հարցաքննվում է Քննչական կոմիտեի կողմից: Քննիչները մտադիր են մոտ ապագայում նրան կալանքի տակ վերցնելու միջնորդություն ներկայացնել: Նրան սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում»,- ասված է հայտարարության մեջ։ «Օստրոժնո Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածին ստիպում են ստորագրել գործի վերաբերյալ փաստաթղթեր, ինչը նա հրաժարվում է անել: Շչեպիխինի հարազատների խոսքով՝ փաստաբանը դեռևս չի կարողացել հանդիպել իր հաճախորդի հետ։ Հարազատները պնդում են, որ Արեգին զրկում են քնից: Ընտանիքը նման գործողությունների մասին բողոք է ներկայացրել նախորդ օրը, և միայն այսօր է քննիչն առաջին անգամ կապ հաստատել նրանց հետ, փոխանցել է Telegram-ալիքը։ Հունիսի 3-ին Մոսկվայի կենտրոնում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտ, մի քանի անձ բռնի ուժով հայ գործարարին թարթող լույսերով մեքենայ
Իրավապահները կալանքի կենթարկեն չեչենների կողմից առևանգված հայ գործարարին․ ԶԼՄ
5 июня 20255 июн 2025
1 мин