Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԶԼՄ-ն նշել է Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի «իրական նպատակը»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իրականում Հայաստան էր այցելել ոչ այնքան պաշտոնական հանդիպումների, որքան հասարակական տրամադրությունները ստուգելու համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ ՌԴ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերից նկատելի է դարձել, որ նա առաջիկայում նոր զիջումների է գնալու, որոնք կարող են առնչվել նաև ռուսական շահերին և Կովկասում նրա գործոնի թուլացմանը։ Երևանի Սլավոնական համալսարանում հանդիպման ժամանակ Լավրովն ասել է, որ պատրաստ են վերաթարմացնել հարաբերությունները, եթե ՀՀ իշխանությունները ցանկանան։ «Ռուս պաշտոնյան չի թաքցրել, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարիներին անջրպետ է առաջացել, և ակնարկել է, որ Միրզոյանի՝ իրեն չդիմավորելն էլ իր համար անակնկալ չէր»,- նշել է թերթը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Լավրովը հերքել է Պրահայում Փաշինյանի որոշ հայտարարությունները։ Նա նշել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը Պուտինն անձամբ է խմբագրել, իսկ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս է թողել։ «Ջենթլմենակ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իրականում Հայաստան էր այցելել ոչ այնքան պաշտոնական հանդիպումների, որքան հասարակական տրամադրությունները ստուգելու համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ ՌԴ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերից նկատելի է դարձել, որ նա առաջիկայում նոր զիջումների է գնալու, որոնք կարող են առնչվել նաև ռուսական շահերին և Կովկասում նրա գործոնի թուլացմանը։

Երևանի Սլավոնական համալսարանում հանդիպման ժամանակ Լավրովն ասել է, որ պատրաստ են վերաթարմացնել հարաբերությունները, եթե ՀՀ իշխանությունները ցանկանան։

«Ռուս պաշտոնյան չի թաքցրել, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարիներին անջրպետ է առաջացել, և ակնարկել է, որ Միրզոյանի՝ իրեն չդիմավորելն էլ իր համար անակնկալ չէր»,- նշել է թերթը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Լավրովը հերքել է Պրահայում Փաշինյանի որոշ հայտարարությունները։

Նա նշել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը Պուտինն անձամբ է խմբագրել, իսկ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս է թողել։ «Ջենթլմենական համաձայնություն է կայացվել, որ ԼՂՀ կարգավիճակը կողմերի միջև հետագա քննարկման առարկա կդառնա»,- թերթի փոխանցմամբ՝ պարզաբանել է Լավրովը։

Վարչապետ Փաշինյանը 2022-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում:

Մայիսի 22-23-ը Հայաստանում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նա Երևանում հայտարարել էր՝ Մոսկվան պատրաստ է օգնել ՀՀ-ին լուծել այն բոլոր հարցերը, որոնք կարգավորում են պահանջում Բաքվի հետ համաձայնագրի ստորագրման համար:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում