Թբիլիսին շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև դիմակայության դադարեցմամբ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Imedi Live հաղորդման ժամանակ: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին հակամարտության կարգավորմանն ուղղված պատրաստակամության համար։ «Խաղաղությունն ու կայունությունը չափազանց կարևոր են տարածաշրջանի համար և նոր հնարավորությունն են ստեղծում երեք երկրների համար։ Չի լինում մի օր, որ որևէ խոշոր պետություն այս համատեքստում չհիշատակի տարածաշրջանը», – նշել է վրացի պաշտոնյան։ Կավելաշվիլին նաև հիշեցրել է Թուրքիայի հետ «հիանալի» հարաբերությունների մասին և Թբիլիսիի դիրքորոշումը բնութագրել որպես ձգտում՝ տարածաշրջանը դարձնել ավելի գրավիչ բոլորի համար։ Ապրիլի 17-ին Թբիլիսիում տեղի էր ունեցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպումը։ Ապրիլի վերջին Կավելաշվիլին այցելել էր Երևան՝ Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունն ընդլայնելու նպատակով։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTu