Greenpeace կազմակերպության ակտիվիստները Փարիզի Գրեվեն թանգարանից գողացել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոմե արձանը, որն ավելի ուշ՝ ակցիայի ժամանակ, տեղադրել են Ռուսաստանի դեսպանատան առջև, հայտնել է BBC-ն։ Ակտիվիստները թանգարան են մտել որպես զբոսաշրջիկներ, այնուհետև փոխել են հագուստը, ներկայացել թանգարանի աշխատակիցներ։ Դրանից հետո նրանք վերմակով ծածկել են մոտ 40 հազար եվրո արժողությամբ արձանը և դուրս բերել շենքից պահեստային ելքով։ Փարիզում Ռուսաստանի դեսպանատան առջև անցկացվող ակցիայի ժամանակ ակտիվիստները Մակրոնին մեղադրել են այն բանի համար, որ նա աչք է փակում այն ֆրանսիական ընկերությունների վրա, որոնք ռուսո-ուկրաինական հակարամտության ֆոնին շարունակում են աշխատել Ռուսաստանի հետ։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Ակտիվիստները գողացել են Մակրոնի մոմե արձանը և տեղադրել ՌԴ դեսպանատան առաջ
3 июня 20253 июн 2025
1
~1 мин