Իշխանական շրջանակներում ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունըկապում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա հետ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ ոստիկանապետը հունիսի 1-ին պատշաճ չի կազմակերպել միջպետական մայրուղու Սևանի ճանապարհը փակելու գործը: Փաշինյանի 50-ամյակը նշել են Սևանի կառավարական ամառանոցում: Ըստ թերթի՝ ոստիկանապետը մեծ ջանք գործադրել ճանապարհը շուտ փակելու հարցում, իսկ երբ Փաշինյանն անցել է ավտոշարասյունով, սպասող վարորդները տևական ազդանշաններ են արձակել։ Թերթը նշել է, որ բացի այս միջադեպը՝ Երևանը ողողված էր «Շնորհավոր, քեռի Նիկոլ» և «Չենք վստահում» մակագրությամբ պաստառներով: Հովհաննիսյանը Փաշինյանի տարեդարձի առաջինը հեռացող հյուրերից էր, քանի որ Փաշինյանը հենց այնտեղ է ասել` դիմումդ գրի, պատմել է թերթը։ Փաշինյանի՝ 2024թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ՝ Հովհաննիսյանը վերանշանակվել էր ՆԳՆ ոստիկանության պետ-Ներքին գործերի նախարարի տեղակալ։ ՀՀ ոստիկանապետ է նշանակվելԼոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Նորություններին հետևեք մեր կայքու
ԶԼՄ-ն հայտնել է ոստիկանապետի հրաժարականի հնարավոր պատճառը
3 июня 20253 июн 2025
1
~1 мин