Найти в Дзене
SONGTV Armenia

«Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ավստրիան, Հայաստանը 20-րդն է

«Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ավստրիան, Հայաստանը 20-րդն է Շվեյցարիայում քիչ առաջ ամփոփվեցին «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները։ Առաջին հորիզոնականում 436 միավորով Ավստրիան ներկայացնող JJ-ն է՝ իր «Wasted Love» երգով, երկրորդում՝ Իսրայելի պատվիրակը (357 միավոր), իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Էստոնիայի մասնակիցը (356 միավոր)։ Հայաստանը ներկայացնող Պարգը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը՝ 72 միավորով։ Ժյուրիից նա ստացել է 42 միավոր, իսկ հեռուստադիտողներից՝ 30 միավոր։ Եզրափակչում քվեարկում էին Եվրատեսիլին մասնակցող բոլոր երկրները։ Քվեարկել հնարավոր էր նաեւ աշխարհի այլ երկրներից, որոնք չէին մասնակցում մրցույթին։ Այս տարի ամփոփիչ փուլում հաղթանակի համար պայքարում էր 26 երկրի ներկայացուցիչ, իսկ մրցույթի հաղթողը որոշվեց ազգային ժյուրիների եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ։ Հայաստանն ազգային ժյուրիի քվեարկությամբ իր առավելագույն 12 միավորը շնորհեց Ֆրանսիային, 10 միավորը՝ Ֆինլանդիային։ Մեր երկրի ժյուրիի քվեարկության ա

«Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ավստրիան, Հայաստանը 20-րդն է

Շվեյցարիայում քիչ առաջ ամփոփվեցին «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները։ Առաջին հորիզոնականում 436 միավորով Ավստրիան ներկայացնող JJ-ն է՝ իր «Wasted Love» երգով, երկրորդում՝ Իսրայելի պատվիրակը (357 միավոր), իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Էստոնիայի մասնակիցը (356 միավոր)։

Հայաստանը ներկայացնող Պարգը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը՝ 72 միավորով։ Ժյուրիից նա ստացել է 42 միավոր, իսկ հեռուստադիտողներից՝ 30 միավոր։

Եզրափակչում քվեարկում էին Եվրատեսիլին մասնակցող բոլոր երկրները։ Քվեարկել հնարավոր էր նաեւ աշխարհի այլ երկրներից, որոնք չէին մասնակցում մրցույթին։

Այս տարի ամփոփիչ փուլում հաղթանակի համար պայքարում էր 26 երկրի ներկայացուցիչ, իսկ մրցույթի հաղթողը որոշվեց ազգային ժյուրիների եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ։

Հայաստանն ազգային ժյուրիի քվեարկությամբ իր առավելագույն 12 միավորը շնորհեց Ֆրանսիային, 10 միավորը՝ Ֆինլանդիային։ Մեր երկրի ժյուրիի քվեարկության արդյունքները Եվրոպային ներկայացնում էր մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը։

Ըստ մրցույթի կանոնների՝ «Եվրատեսիլը» հաջորդ տարի կանցկացվի Ավստրիայում։

_Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/_