«Եվրատեսիլի» ժամանակ իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին. համայնքը վրդովված է «Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին» ,- ասել է հաղորդավարը՝ Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո։ SavetheArQ–ի հայտարարության մեջ նշված է, որ շարժման անդամները ցնցված են հաղորդավարի խոսքերից և խիստ դատապարտում են այդ ամոթալի դիտողությունը։