Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով, Կոմիտասի սրինգը, կամ ինչպես անցկացնել «Թանգարանային գիշերը» «Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում»․ հենց այս խորագրի ներքո այս տարի կանցկացվեն «Թանգարանների գիշեր» եւ «Թանգարանների միջազգային օր» ամենամյա միջոցառումները մայիսի 17-ին եւ 18-ին։ Հայաստանյան բոլոր թանգարանները հիմնական ցուցադրություններով եւ հատուկ ծրագրերով կսպասեն այցելուներին, դե, իսկ մուտն անվճար կլինի: Առանձնացրել ենք մի քանի միջոցառում, իսկ ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: Հայաստանի պատմության թանգարանում կկայանա մշտական ցուցադրության վերաբացում՝ «Պետականության վերականգնման ուղիներով (15-18-րդ դդ․)» խորագրով, ինչպես նաեւ բարբառներով շրջայց-էքսկուրսիա՝ «Մեր պատմությունը մեր բարբառներով»։ **Հայաստանի ազգային պատկերասրահում** կանցկացվի կրթական երկու ծրագիր՝ «Բացահայտելով թանգարանը» եւ «Ժանրերը կերպարվեստում» խորագրով։ **Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում** կներկայացվի ժամանակավոր երկու ցուցադրություն՝ «Վահան Տերյանը՝ ուսանող» եւ «Պատում
Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով, Կոմիտասի սրինգը, կամ ինչպես անցկացնել «Թանգարանային գիշերը
16 мая 202516 мая 2025
3 мин