Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Կեղծ և սրբապիղծ»․ ՌԴ դեսպանը՝ Արծրուն Հովհաննիսյանի՝ Հաղթանակին առնչվող խոսքերի մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որտեղ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա վերաբերյալ հայտարությունները «կեղծ և սրբապիղծ» է անվանել։ Հովհաննիսյանը մայիսի 9-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում իրական հաղթողը Արևմուտքն էր՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, որը ոչ միայն հաղթեց, այլ նաև թույլ չտվեց ԽՍՀՄ-ին օկուպացնել այն տարածքները, որոնց նկատմամբ հավակնում էր խորհրդային ղեկավարությունը։ Հովհաննիսյանը նաև ընդգծել էր, որ Հայաստանի համար շատ ավելի լավ կլիներ, եթե Հիտլերը հաղթեր պատերազմում, իսկ Հաղթանակի օրը մայիսի 9-ին նշելը «միֆ» էր անվանել։ Կոմիրկինը շեշտել է, որ Հովհաննիսյաանը փորձել է պղծել հերոսական այն նախնիների հիշատակը, որոնք թույլ չեն տվել իրականացնել ԽՍՀՄ ժողովուրդների ստրկացման և ոչնչացման հիտլերյան ծրագրերը, փրկել են մարդկությանը «շագանակագույն ժանտախտից»։ «Հաղթանակի տոնի նկատմամբ հայ ժողովրդի խոր հարգանքի ֆոնին լայն վրդովմունք են

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որտեղ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա վերաբերյալ հայտարությունները «կեղծ և սրբապիղծ» է անվանել։

Հովհաննիսյանը մայիսի 9-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում իրական հաղթողը Արևմուտքն էր՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, որը ոչ միայն հաղթեց, այլ նաև թույլ չտվեց ԽՍՀՄ-ին օկուպացնել այն տարածքները, որոնց նկատմամբ հավակնում էր խորհրդային ղեկավարությունը։ Հովհաննիսյանը նաև ընդգծել էր, որ Հայաստանի համար շատ ավելի լավ կլիներ, եթե Հիտլերը հաղթեր պատերազմում, իսկ Հաղթանակի օրը մայիսի 9-ին նշելը «միֆ» էր անվանել։

Կոմիրկինը շեշտել է, որ Հովհաննիսյաանը փորձել է պղծել հերոսական այն նախնիների հիշատակը, որոնք թույլ չեն տվել իրականացնել ԽՍՀՄ ժողովուրդների ստրկացման և ոչնչացման հիտլերյան ծրագրերը, փրկել են մարդկությանը «շագանակագույն ժանտախտից»։

«Հաղթանակի տոնի նկատմամբ հայ ժողովրդի խոր հարգանքի ֆոնին լայն վրդովմունք են առաջացրել ՀՀ ՊՆ նախկին պաշտոնական պատմականորեն կեղծ և սրբապիղծ հայտարարությունները՝ հիտլերյան Գերմանիայի ագրեսիան փաստացի արդարացնելու վերաբերյալ, որոնք նա հնչեցրել էր այդ սուրբ օրը երկրի գլխավոր հեռուստաալիքով։ Հատկապես ցավալի էր նման արտահայտություններ լսել մի մարդու շուրթերից, որն այժմ ղեկավարում է ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը՝ Հայրենական մեծ պատերազմի փառապանծ զորավար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը»,- ընդգծել է դեսպանը։

Կոպիրկինը միևնույն ժամանակ Պապիկյանին ուղղված նամակում նրան շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, և նշել, որ մայիսի 9-ին Հայաստանում տեղի ունեցած հոբելյանական միջոցառումները ժողովրդական լայն աջակցություն ստացան։

«Հանրապետության բնակիչները, ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ սերնդի, սրտի կանչով եկել են զինվորական հուշակոթողներ՝ հարգելու հայրենիքը պաշտպանելու մեկնած 600 հազար հայերի հիշատակը, որոնցից 300 հազարը տուն չեն վերադարձել»,- հավելել է դեսպանը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում