Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Ապրիլի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ քննչական գործողությունների արդյունքում ձերբակալություններ են կատարվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Shamshyan.com-ը գրել էր, որ կաշառք ստանալու կասկածանքով Ազգային անվտանգության ծառայություն է տարվել վարչակազմի երկու աշխատակից։ Ապրիլի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ Շենգավիթի թաղապետարանում կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է, մյուս ձերբակալվածի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ մեկնաբանելով Շենգավիթ համայնքի վարչակազմի պաշտոնյաների վերջին ձերբակալությունները՝ նշել էր, որ կոռուպցիայի ցանկացած դրսևորում անընդունելի է։ Կաշառք տալու,
Ձերբակալվել է 11 անձ՝ 1-ը Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից․ Կոստանյան
15 мая 202515 мая 2025
1 мин