Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ուժգին քամու ժամանակ տանիքից պոկված թիթեղի կտորը վնասել է հղի կնոջը․ մոր և երեխայի վիճակը բավարար է

Երևանում մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին, ուժգին քամու ժամանակ տանիքից պոկված թիթեղի կտորը հարվածել բակում գտնվող 23-ամյա 36 շաբաթական հղի կնոջը, հայտնում ենԷրեբունի ԲԿ-ից; Ըստ հաղորդագրության՝ նա տեղափոխվել է «Էրեբունի» ծննդատուն` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ: Հիվանդանոցում կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով, 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5 սմ երկարությամբ խորը վնասվածքով: Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մասնագետները համոզված են, որ կնոջ կյանքը փրկել է հղիությունը` դեռևս չծնված երեխան: Հայաստանում մայիսի 11-ին քամու հետևանքով 57 արտակարգ դեպք էր գրանցվել։ Երևանում և մարզերում քամին ծառեր էր տապալել, վնասել տանիքի թիթեղներ։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Երևանում մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին, ուժգին քամու ժամանակ տանիքից պոկված թիթեղի կտորը հարվածել բակում գտնվող 23-ամյա 36 շաբաթական հղի կնոջը, հայտնում ենԷրեբունի ԲԿ-ից;

Ըստ հաղորդագրության՝ նա տեղափոխվել է «Էրեբունի» ծննդատուն` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ:

Հիվանդանոցում կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով, 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5 սմ երկարությամբ խորը վնասվածքով:

Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մասնագետները համոզված են, որ կնոջ կյանքը փրկել է հղիությունը` դեռևս չծնված երեխան:

Հայաստանում մայիսի 11-ին քամու հետևանքով 57 արտակարգ դեպք էր գրանցվել։ Երևանում և մարզերում քամին ծառեր էր տապալել, վնասել տանիքի թիթեղներ։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում