❗❗Լրագրող Լիլիթ Աղեկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը գրում է. «Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Ինձ փոխանցեցին, որ ոստիկան Կարեն Գևորգյանը հանձնարարել է ոստիկանության շենքում, որտեղ պահվել է Լիլիթ Աղեկյանը, նրան հանվացնել տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն, այդ գործողության և նրա նկատմամբ այլ գործողություններ կատարելու ժամանակ Լիլիթ Աղեկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և ոստիկանները ստիպված են եղել հրավիրել շտապ օգնություն, որից հետո Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են հիվանդանոց: Այսինքն, ոստիկանությունը չի բավարարվել Լիլիթ Աղեկյանին գիշերազգեստով և հողաթափերով, առանց հիգիենայի պարագաների (Լիլիթ Աղեկյանը գտնվել է կնոջը բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում) առևանգմամբ, այլ նրան ցանկացել են նաև մերկ վիճակում տեսաձայնագրել: Բացի այդ ոստիկան Կարեն Գևորգյանը սպառնացել Լիլիթ Աղեկյանին, նշելով է, որ չի մոռանա Լիլիթ Աղեկյանը միակ լրագրողն է, ով իր մասին գրել է: Ի դեպ այս ոստիկան