Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Փաշինյանն իրավապահներին հանձնարարել է ուսումնասիրել բոլոր պատգամավորների ֆինանսական և այլ շարժերը․ ԶԼՄ

Իրավապահները հանձնարարական են ստացել ուսումնասիրել բոլոր պատգամավորների ֆինանսական և այլ շարժերը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորի դեմ կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում, որ հանուն իր վարկանիշի ոմանց «զոհաբերի, խաղից հանի», ոմանց դեպքում էլ հնազանդեցնի ու որպես գործիք բանեցնի։ Լրատվականի տեղեկությամբ՝ կան մարդիկ, որոնք տարբեր խողովակներով ինֆորմացիաներ են հավաքում մյուսների մասին և հասցնում ղեկավարին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։ Մինչ այդ՝ մայիսի 6-ին, կալանավորվել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Իրավապահները հանձնարարական են ստացել ուսումնասիրել բոլոր պատգամավորների ֆինանսական և այլ շարժերը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորի դեմ կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում, որ հանուն իր վարկանիշի ոմանց «զոհաբերի, խաղից հանի», ոմանց դեպքում էլ հնազանդեցնի ու որպես գործիք բանեցնի։

Լրատվականի տեղեկությամբ՝ կան մարդիկ, որոնք տարբեր խողովակներով ինֆորմացիաներ են հավաքում մյուսների մասին և հասցնում ղեկավարին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։

Մինչ այդ՝ մայիսի 6-ին, կալանավորվել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։

Նորություններին հետևեք մեր
կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում