Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԱԺ-ն ԲԴԽ 3 անդամի է ընտրել

Ազգային ժողովը մայիսի 7-ի նիստում Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամի է ընտրել։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի և Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով կայացած գաղտնի քվեարկության արդյունքները, նշել է, որ որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցած 68 պատգամավոր կողմ է քվեարկել Հարությունյանի և Հայրապետյանի թեկնածությանը։ Աբրահամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, 1-ը՝ դեմ։ Նոյեմբերին խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ 2025-ի հունվարին նա հրաժարվել էր թեկնածությունից։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Ազգային ժողովը մայիսի 7-ի նիստում Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամի է ընտրել։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի և Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները:

Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով կայացած գաղտնի քվեարկության արդյունքները, նշել է, որ որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցած 68 պատգամավոր կողմ է քվեարկել Հարությունյանի և Հայրապետյանի թեկնածությանը։ Աբրահամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, 1-ը՝ դեմ։

Նոյեմբերին խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ 2025-ի հունվարին նա հրաժարվել էր թեկնածությունից։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում