Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։ ՔԿ-ն քրվարույթը նախաձեռնել է Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով-խմբ․)։ Մայիսի 6-ին Ստեփանյանը տեղեկացրել էր, որ բենզինով նյութի միջոցով հրկիզել են կնոջ մեքենան։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
ՔԿ-ն ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնել
6 мая 20256 мая 2025
~1 мин