Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Հարգանքի տուրք՝ ավերիչ պատերազմի զոհերի հիշատակին»․ Մարսելի քաղաքապետն այցելել է «Եռաբլուր»

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է «Եռաբլուր», այդ մասին նա հայտնել է Х-ում։ Նրա գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան առաջին պատերազմի, 2016 թվականի քառօրյա պատերազմի և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի և Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր նահատակների հիշատակին:
«Հարգանքի տուրք՝ անարդար և ավերիչ պատերազմի հայ զոհերի հիշատակին՝ «Եռաբլուր» զինվորական գերեզմանատանը: Մարսելը միշտ կլինի խաղաղության կողմում»,- գրել է քաղաքական գործիչը։ Ֆրանսիացի պատվիրակներին ուղեկցել է պանթեոնի մուտքի մոտ գտնվող Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու քահանա Տեր Հովհաննեսը:
Պայանը նաև հարգանքի տուրք է մատուցել Հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Անդրանիկ Օզանյանի և այդ շարժման մասնակից, հայ ֆիդայինների առաջնորդ Աղբյուր Սերոբի կնոջ՝ Սոսե Մայրիկի հիշատակին:
Մայիսի 2-ին Պայանը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։ Նա այցելել էր Խաչիկ գյուղի բժշկական կենտրոն,  սահմանամերձ Պարույր Սևակ գյուղ՝ Արցախից բռնի տեղահանվածների ընդունման կենտրոն։ Մայիսի 4-ին ն

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է «Եռաբլուր», այդ մասին նա հայտնել է Х-ում։ Նրա գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան առաջին պատերազմի, 2016 թվականի քառօրյա պատերազմի և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի և Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր նահատակների հիշատակին:

-2

«Հարգանքի տուրք՝ անարդար և ավերիչ պատերազմի հայ զոհերի հիշատակին՝ «Եռաբլուր» զինվորական գերեզմանատանը: Մարսելը միշտ կլինի խաղաղության կողմում»,- գրել է քաղաքական գործիչը։

Ֆրանսիացի պատվիրակներին ուղեկցել է պանթեոնի մուտքի մոտ գտնվող Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու քահանա Տեր Հովհաննեսը:

Պայանը նաև հարգանքի տուրք է մատուցել Հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Անդրանիկ Օզանյանի և այդ շարժման մասնակից, հայ ֆիդայինների առաջնորդ Աղբյուր Սերոբի կնոջ՝ Սոսե Մայրիկի հիշատակին:

-3


Մայիսի 2-ին Պայանը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։ Նա այցելել էր Խաչիկ գյուղի բժշկական կենտրոն,  սահմանամերձ Պարույր Սևակ գյուղ՝ Արցախից բռնի տեղահանվածների ընդունման կենտրոն։ Մայիսի 4-ին նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նորություններին հետևեք մեր
կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում