Մայիսի 5-ին կայանալիք ԱԺ խորհրդի նիստում կարող է հաստատվել հաջորդ օրը մեկնարկող ԱԺ լիագումար նիստին ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, գրելէ «Ժողովուրդ»-ը։ Հարցը նախորդ շաբաթ հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել, սակայն ընդդիմադիրները, օգտվելով իրենց իրավունքից, Քոչարյանի հարցը մտցրել են լիագումար նիստերի օրակարգ։ Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջարկում են էթիկայի հանձնաժողով ստեղծել՝ Քոչարյանի վարքը քննելու նպատակով։ Նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Մարտի 20-ի ճեպազրույցի ժամանակ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից պահանջել էրհեռու կանգնել և «մաքրել շուրթերը»։ Մի քանի օր անց՝ մարտի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին փոխանցել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու պահանջով նամակ, որն ստորագրել էր 161 լրագրող։ Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել էր Ազգայ
Անդրանիկ Քոչարյանի վարքագծի մասին էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը կարող է քննարկվել ԱԺ լիագումար նիստում․ ԶԼՄ
2 мая 20252 мая 2025
1 мин