Կառավարությունը հաստատեց Արցախից բռնի տեղահանվածներին լրացուցիչ 2 ամսով սոցիալական աջակցություն տրամադրելու նախագիծը։ Իշխանությունների նախորդ որոշմամբ սոցիալական աջակցությունից կարող էին օգտվել միայն արցախցիների առանձին խմբեր, ինչը դժգոհություն էր առաջացրել տեղահանվածների շրջանում։ Միաժամանակ, կառավարությունը երկու ամսով հետաձգել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին ամսական լրացուցիչ սոցիալական օգնության տրամադրման ծրագրի իրականացումը: Նախագծում նշել են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկմանն վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում