Ապրիլի 23-ի հայերի և ադրբեջանցիների երթերը 2018 թվականի ապրիլի 23-ին Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը հասավ հաջողության։ Ադրբեջանա-թուրքական հեղափոխության պարագլուխ Նիկոլ Փաշինյանի, այդ հեղափոխությունը ղեկավարող ուժերի և դրան խաբեության հետևանքով զոհ դարձած հարյուր հազարավոր քաղաքացիների պահանջով` Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ Դրանից ուղիղ հինգ տարի անց, նույն օրը, 2023 թվականի ապրիլի 23-ին, Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հսկիչ անցակետ տեղադրեց Հակարի կամրջի մոտ` Արցախի շրջափակմանը հաղորդելով պաշտոնական բնույթ` հիմնվելով ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով Հայաստանում իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման վրա ։ Իսկ հայերը ապրիլի 23-ին ջահերով դեռ քայլում են Երևանի փողոցներով` այս իրողությունների պայմաններում չվերանայելով ոչ երթի խորհուրդը, ոչ էլ` երթուղին։ Էդգար Ղազարյան