Փաշինյանին վերագրվում է երբևէ աներևակայելի մի մեղք. նա հրապարակայնորեն կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության իրողությունն ու ողբերգության մասշտաբները։ Նրա վերջին հայտարարությունները թեև բացահայտ ժխտում չեն, սակայն վտանգավոր կերպով համահունչ են Անկարայի կողմից վաղուց տարածվող ռևիզիոնիստական հռետորաբանությանը, գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը «Փաշինյանը զրկվել է երկիրն առաջնորդելու բոլոր իրավունքներից՝ բարոյական, քաղաքական և իրավական: Արդարության վերահաստատման և ազգային վերածննդի ուղին անցնում է նրա հեռացման միջով»,- գրել է նա: