Ուրեմն այսօր աչքովս մի տեսանյութ ընկավ, ուր Նիկոլ Փաշինյանը երկչոտ տոնով ասում է, թե իր խոստացած թալանից 2 տրլն դրամ (5 մլրդ դոլար) արդեն ետ է բերել։ Չհասկացա։ Այդ ի՞նչպես։ Դու մի ասա ՆՓ-ն նկատի ունի այն, որ բյուջեն եկմուտներով 2017թ 1.5 տրլն դրամից դարձել է 3.5 տրլն դրամ։ Բայց դա թալանի հետ ի՞նչ կապ ունի։ Վերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել։ Դրա փոխարեն պետական պարտքը 6 մլրդ դոլարից (2.4 տրլն դրամ) դարձել է 13 մլրդ դոլար (5.2 տրլն դոլար)։ Այն է, ավելացել է 2.8 տրլն դոլարով։ Ընդ որում այդ 2.8 տրլն դոլարից 2.4-ը 13-14% վերցրած ներքին պարտք է; Եվս 1. տրլն-ով բյուջեն ավելացել է գնաճի հաշվին։ Պարտք ես վերցնում մտցնում ես բյուջե ու ՔՊ-ականներին պարգևավճար տալիս ու ասում ես թալանի դեմ ես պայքարու՞մ։ Հիմա հարց. ի՞նչքան ենք հանդուրժելու սրա ստերը։ Նույն ձևով ստում է սահմանազատումից, խաղաղության պայմանագրից, եվրաինտեգրացիայից, ՀԱՊԿ անգործությունից, պատմությունից և այլն։ p.s. Այս թեմաներով բազմիցս բանավեճի եմ հրավիրել ՆՓ-ին՝ ապարդյուն։
Ուրեմն այսօր աչքովս մի տեսանյութ ընկավ, ուր Նիկոլ Փաշինյանը երկչոտ տոնով ասում է, թե իր խոստացած թալանից 2 տրլն դրամ (5 մլրդ դոլար) արդեն ետ
19 апреля 202519 апр 2025
1
~1 мин