ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ըստ հրապարակման՝ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
17 апреля 202517 апр 2025
~1 мин