Найти в Дзене
Armenia Today

Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ հրապարակման՝ վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Փաշինյանը ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին:

Նա պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային գործընթացներին, ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին, առաջնահերթություններին, Հայաստանի զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին, ասված է հաղորդգրության մեջ։

Նշենք, որ Փաշինյանը Էստոնիա էր մեկնել ապրիլի 27-ին։ Նախատեսվում են հանդիպումներ երկրի նախագահ Ալար Կարիսի, խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարիի և վարչապետ Քրիստեն Միխալի հետ։