Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Hayeli.am

Մատաղ

Մատաղ Ըստ Մալխասյանցի բացատրական բառարանի «մատաղ» նշանակում է ջահել կենդանի, ըստ Աճառյանի արմատական բառարանի, «մատաղ» բառն ստուգաբանվում է՝ «մատղաշ, փափուկ, դեռատի, մանկահասակ»: Ի տարբերություն նշյալ բառարանների, «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի բացատրությունը, կարծես թե մոտենում է մատաղի հոգևոր իմաստին՝ «որպէս որթ մատաղ զենլի, եւ բաշխելի աղքատաց որպէս ագապ»: Իսկ Սուրբ Գրիգոր Տաթևացին «մատաղ» բառն ստուգաբանում է «մատուցի՛ր աղ»: Ըստ Տաթևացու մատաղը. «նախ՝ ընծա(ներ) է (են) Աստծուն: Երկրորդ՝ փրկության հույս է…: Երրորդ՝ աղքատասիրություն և ողորմություն է: Չորրորդ՝ ննջեցյալների հիշատակ»: Էդգար Ղազարյան

Մատաղ

Ըստ Մալխասյանցի բացատրական բառարանի «մատաղ» նշանակում է ջահել կենդանի, ըստ Աճառյանի արմատական բառարանի, «մատաղ» բառն ստուգաբանվում է՝ «մատղաշ, փափուկ, դեռատի, մանկահասակ»: Ի տարբերություն նշյալ բառարանների, «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի բացատրությունը, կարծես թե մոտենում է մատաղի հոգևոր իմաստին՝ «որպէս որթ մատաղ զենլի, եւ բաշխելի աղքատաց որպէս ագապ»: Իսկ Սուրբ Գրիգոր Տաթևացին «մատաղ» բառն ստուգաբանում է «մատուցի՛ր աղ»: Ըստ Տաթևացու մատաղը. «նախ՝ ընծա(ներ) է (են) Աստծուն: Երկրորդ՝ փրկության հույս է…: Երրորդ՝ աղքատասիրություն և ողորմություն է: Չորրորդ՝ ննջեցյալների հիշատակ»:

Էդգար Ղազարյան