Կառավարությունը նոյեմբերի 21-ի նիստում հաստատել է 2025 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման օրերը։ Զինված ուժերում ձմեռային զորակոչը կիրականացվի 2025 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը՝ 2025-ի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: Կառավարությունն ապրիլին ընդունել էր պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստազորային պատրաստության հրապարակային ծանուցման նախագիծը։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Կառավարությունը հաստատել է 2025 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման օրերը
21 ноября 202421 ноя 2024
1
~1 мин