ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններից առաջ վաղաժամկետ քվեարկությունը մասնակցել է ավելի քան 78 միլիոն ամերիկացի, փոխանցել է TACC-ը։ Ըստ կայքի տվյալների՝ շուրջ 42,6 մլն մարդ անձամբ է այցելել ընտրատեղամասեր, մոտ 35,3 մլն-ը քվեարկել է փոստային տարբերակով։ ԱՄՆ-ում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը շուրջ 168 միլիոն է: Առավել մեծ ակտիվություն է գրանցվել Տեխասում (8,9 միլիոն ձայն), Ֆլորիդայում (8,1 միլիոն), Կալիֆոռնիայում (7,6 միլիոն), Հյուսիսային Կարոլինայում (4,4 միլիոն): ԱՄՆ-ում հաջորդ համընդհանուր ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կպայքարեն պետության ղեկավարի պաշտոնի համար։ Թրամփն ԱՄՆ-ի 45-րդ նախագահն է (2017-2021 թթ.): Նա 2020թ․ ընտրություններում պարտվել էր դեմոկրատ Ջո Բայդենին: Հարիսը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն զբաղեցնում է 2021թ․ հունվարից։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Շուրջ 78 միլիոն ամերիկացի վաղաժամկետ քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում
4 ноября 20244 ноя 2024
~1 мин