Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Նիգերիան ազատ է արձակել Binance-ի գործադիր տնօրեն Տիգրան Ղամբարյանին

Նիգերիայի իշխանություններն ազատ են արձակել Binance կրիպտոարժույթի բորսայի գործադիր տնօրեն Տիգրան Ղամբարյանին, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Bloomberg-ին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել Նիգերիայի կառավարությանը՝ բժշկական պատճառներով ԱՄՆ քաղաքացի Ղամբարյանին ազատ արձակելու համար։ Հոկտեմբերի 23-ին Նիգերիայի կառավարությունը հանել էր Ղամբարյանի դեմ փողերի լվացման մեղադրանքը։ Նա և Binance-ի Աֆրիկայի տարածաշրջանային մենեջեր Նադիմ Անջարվալան ձերբակալվել էին փետրվարի 26-ին Նիգերիայի մայրաքաղաք Աբուջա ժամանելուն պես՝ փողերի լվացման դեմ մեղադրանքները քննարկելու համար: Ղամբարյանն ու Binance-ը մեղադրվում էին 35 միլիոն դոլարի լվացման մեջ։ Binance-ը և այլ կրիպտո փոխանակումները կառավարության ուշադրության կենտրոնում էին հայտնվել 2024 թվականի սկզբին: Փետրվարին Նիգերիայի Կենտրոնական բանկի ղեկավար Օլայեմի Կարդոսոն նշել էր, որ կրիպտո փոխանակումների միջոցով դրամական հոսքերը «կասկածելի» են։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Նիգերիայի իշխանություններն ազատ են արձակել Binance կրիպտոարժույթի բորսայի գործադիր տնօրեն Տիգրան Ղամբարյանին, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Bloomberg-ին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել Նիգերիայի կառավարությանը՝ բժշկական պատճառներով ԱՄՆ քաղաքացի Ղամբարյանին ազատ արձակելու համար։

Հոկտեմբերի 23-ին Նիգերիայի կառավարությունը հանել էր Ղամբարյանի դեմ փողերի լվացման մեղադրանքը։ Նա և Binance-ի Աֆրիկայի տարածաշրջանային մենեջեր Նադիմ Անջարվալան ձերբակալվել էին փետրվարի 26-ին Նիգերիայի մայրաքաղաք Աբուջա ժամանելուն պես՝ փողերի լվացման դեմ մեղադրանքները քննարկելու համար:

Ղամբարյանն ու Binance-ը մեղադրվում էին 35 միլիոն դոլարի լվացման մեջ։ Binance-ը և այլ կրիպտո փոխանակումները կառավարության ուշադրության կենտրոնում էին հայտնվել 2024 թվականի սկզբին: Փետրվարին Նիգերիայի Կենտրոնական բանկի ղեկավար Օլայեմի Կարդոսոն նշել էր, որ կրիպտո փոխանակումների միջոցով դրամական հոսքերը «կասկածելի» են։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում