Իրանցի մարզիկ, կարատեիստ Ահմադ Բաղերիին Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանին ոսկե մեդալ է հանձնել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկերոջ՝ Արթուր Սուքիասյանի։ Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնում են, որ Ավագյանը բարձր է գնահատել իրանցի մարզիկի այս քայլը և խոստացել Դանիայում կայացած մրցաշարում Բաղերիի նվաճած մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Իրանցի մարզիկը Հայաստանի դեսպանին է հանձնել իր մեդալը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված ընկերոջ
21 октября 202421 окт 2024
~1 мин