Найти тему
Հայաստանն այսօր

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթել է հնդիկ, իսկ Մանուէլ Պետրոսյանը ադրբեջանցի շախմատիստներին

Ղազախստանում ընթացող «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթել է հնդիկ միջազգային վարպետ Այուշ Շարմային, հայտնում ենՀայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Վերջին խաղափուլից առաջ 9 հնարավորից գրոսմայստերը վաստակել է 7.5 միավոր: Մրցաշարին Հայաստանից մասնակցում է նաև գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, ով սև խաղաքարերով հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Ռասուլովին և ունի 6 միավոր:

Ֆեդերացիայից նշում են, որ վերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 10:00-ին։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում