ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունից հետո շարժման արտասահմանյան ներկայացուցչության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է Խալեդ Մեշալը, հայտնել է LBCI լիբանանյան լրատվական պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Աղբյուրները հաստատել են, որ Մեշալը կկատարի շարժման ղեկավարի պաշտոնակատարի աշխատանքը և այժմ պատասխանատու է պատանդների հետ կապված բանակցություններում ներգրավված առանցքային կողմերի հետ բոլոր հաղորդակցությունների համար: Հոկտեմբերի 17-ին Իսրայելը հաստատել էր Սինվարի մահը, իսկ ավելի ուշ հայտնել էր, որ նրան ոչնչացրել են Գազայի հատվածի հարավում իրականացված գործողության ընթացքում: Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։ Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15
Սինվարի սպանությունից հետո ՀԱՄԱՍ-ի նոր ղեկավար է նշանակվել Խալեդ Մեշալը
18 октября 202418 окт 2024
1 мин