Խառը մենամարտերի հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) դատական հայց է ներկայացրել ամերիկյան Bellator մարտական կազմակերպության և նրա նոր սեփականատեր հանդիսացող PFL ընկերության դեմ՝ պայմանագիրը խախտելու համար, հաղորդում է MMA Fighting-ը: Նա Bellator-ին մեղադրել է այն բանում, որ Bellator-ը PFL ընկերությանը վաճառելուց հետո պրոմոուշենի ներկայացուցիչներն իր հետ կապ չեն հաստատում, ինչի հետևանքով նրան դուրս են թողել մարտերից։ Նա պահանջել է ավելի քան 15 մլն դոլարի վնասի փոխհատուցում: Մուսասին Bellator-ի հետ պայմանագիր էր կնքել 2017 թվականին, որը երկարաձգել էր 2020 թվականին: Գործարքի պայմանների համաձայն՝ Մուսասին պետք է 200,000 դոլարի չափով երաշխավորված հոնորար ստանար յուրաքանչյուր մենամարտի համար, լրացուցիչ 50,000 դոլար՝ նոկաուտով կամ հանձնումով հաղթած մենամարտերի համար։ Պայմանագրով նա նշված 3 ելքով մարտերի դեպքում յուրաքանչյուր մենամարտից պետք է 600,000 դոլարի չափով գովազդային հոնորար ստանար։ Դատական հայցով մարտիկը բողոքել է առաջին չորս պայմանագրային մենամարտերն ավարտելուց հետո ընկերությա
Խառը մենամարտերի հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին 15 մլն դոլարի հայց է ներկայացրել Bellator-ի դեմ
18 октября 202418 окт 2024
1
1 мин