Найти тему
Հայաստանն այսօր

Մ22 Եվրոպայի առաջնություն․ 5 հայ բռնցքամարտիկ կիսաեզրափակչում է

5 հայ բռնցքամարտիկ Բուլղարիայուն ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Կիսաեզրափակիչ են դուրս եկել Էլիդա Քոչարյանը,  Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (67 կգ)։

Ֆեդերացիայի տվյալներով՝ կիսաեզրափակչում Գարբոյանն ու Սահակյանը կմրցեն համապատասխանաբար Իռլանդիայի և Անգլիայի ներկայացուցիչների հետ։ Եվրոպայի գործող չեմպիոն Ասլիկյանի մրցակիցը թուրք Մեհմետ Չինարն է։ Հակոբկոխյանը ուժերը կչափի Բուլղարիայի ներկայավուցչի հետ, իսկ Քոչարյանի մրցակիցը լատվիացի Աննա Սորոկինան։

1/4 եզրափակիչում հայ մարզուհին հաղթել էր վրացի Լանա Բոլկվաձեին։

Մրցաշարը տեղի է ունենում հոկտեմբերի 12-20-ը՝ Սոֆիայում։ Հայաստանն առաջնությունում ներկայացնում է 17 բռնցքամարտիկ։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում