Արդարադատության նախարարը պետք է «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ լինի, միարժամանակ ուժեղ կառավարիչ և քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչ, հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նա պատմել է, թե ինչ չափանիշներով է քաղաքական թիմը պատրաստվում ընտրել արդարադատության նոր նախարարի։ «Հրապարակը»-ի տեղեկություններով նախարարի պաշտոնում առաջադրված են հետևյալ թեկնածուները՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Քոչարյանի խոսքով՝ նախարարին առաջին փորձից չհաջողվեց ընտրել։ «Դրվեց ձևաչափ, որ թեկնածությունները քննարկվում են կուսակցական ձևաչափով, այսինքն վարչությունը պետք է թեկնածություններ քննարկի։ Բայց մի անգամ փորձ արվեց, մերժվեց Արփի Դավոյանը։ Հիմա երկրորդ փորձը կարվի։ Առաջին փորձի ժամանակ որոշվեց, որ լինի կին կուսակցական, հիմա կնոջ պահանջը հանված է և պետք է լինի կուսակցական, իրավաբան թե չ
Արդարադատության նախարարը պետք է լինի ուժեղ կառավարիչ և քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչ․ Քոչարյան
17 октября 202417 окт 2024
1 мин
