Найти тему
Հայաստանն այսօր

Թրյուդոյի կուսակիցները կոչ կանեն նրան հրաժարական տալ կուսակցության ղեկավարի պաշտոնից․ ԶԼՄ

Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության մի խումբ պատգամավորներ կոչ կանեն վարչապետ Ջասթին Թրյուդոյին հրաժարական տալ իր ղեկավարած քաղաքական ուժի ղեկավարի պաշտոնից, հայտնել է CTV հեռուստաալիքը։

Ըստ լրատվականի՝ Լիբերալների խմբի հետ Թրյուդոյի զրույցը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Վարչապետի որոշ կուսակիցներ կարծում են, որ մեկ այլ առաջնորդ պետք է ղեկավարի Կանադայի Լիբերալ կուսակցությունը մինչև հաջորդ ընտրությունները, որոնք նշանակված են 2025 թվականի աշնանը։

Թրյուդոն և Կանադայի Լիբերալ կուսակցությունը սկսել են կորցնել կանադացիների աջակցությունը 2023 թվականին՝ գների շարունակական աճի և կենսամակարդակի բարձրացման ֆոնին: CBC հեռուստաալիքի վերջին սոցհարցման համաձայն՝ վարչապետի անձնական վարկանիշն այժմ կազմում է 23,1%, մինչդեռ Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդ Պիեռ Պոլյևրի վարկանիշը 42,6% է։

Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Պահպանողականները երկու անգամ նախաձեռնեցին Թրյուդոյին անվստահություն հայտնելը խորհրդարանում, սակայն նրանց չաջակցեցին մյուս երկու ընդդիմադիր կուսակցությունները։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում