Найти тему
Հայաստանն այսօր

Կառավարությունը ԱԺ-ի վավերացմանն է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը․ ԶԼՄ

Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը, գրել է «Հրապարակ»-ը։ Թերթի տեղեկությամբ՝ ՔՊ պատգամավորները դեռ չգիտեն, թե երբ է կանքնակարգի քննարկումը ԱԺ օրակարգ մտնելու։

Ըստ թերթի՝ մինչ ՀՀ-ի կանոնակարգը վավերացնելը, Բաքուն նույնիսկ չի հրապարակել կանոնակարգի տեքստը, և հայտնի չէ, թե Միլի մեջլիսը երբ կքննարկի այն։ Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳՆ հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն ստորագրել են Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 5-ին հաստատել էր Ադրբեջանի հետ սահմանագծման հանձնաժողովների մասին կանոնակարգի վավերացման նախագծին։ Սեպտեմբերի 26-ին ՍԴ-ն վճռել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

Նորություններին հետևեք մեր
կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում