Найти тему
Հայաստանն այսօր

Հնդկաստանում տեղի ունեցած ավիաշոուի ժամանակ առնվազն 5 մարդ է մահացել, 40 մարդ՝ վիրավորվել․ ԶԼՄ

Առնվազն 5 մարդ մահացել, 40-ը՝ վիրավորվել է Հնդկաստանի Չեննա քաղաքում երեկ՝ հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած ավիաշոուի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի և ջրազրկման հետևանքով,հայտնել է The Indian Express թերթը։

Նրա տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի 92-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, երբ 1,2 միլիոն հանդիսատես հավաքվել էր երկու կիլոմետրանոց Մարինա լողափում՝ դիտելու ինքնաթիռի ցուցադրական թռիչքները:

Իշխանություններն ու կազմակերպիչները պատրաստ չէին մարդկանց նման հոսքին։ Տեսարանի վերջում ելքի մոտ խառնաշփոթ և հրմշտոց է տեղի ունեցալ, ինչի հետևանքով երկու կամ երեք մարդ մահացել է, 40 մասնակից վիրավորվել և հոսպիտալացվել է։

36 աստիճան շոգի պայմաններում ավիաշոուի ժամանակ 150 այցելու անհապաղ բժշկական օգնություն է պահանջել ջրազրկման պատճառով։ Նրանցից ոմանք նույնպես մահացել են։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում