Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի և Ֆրանսիայի հասցեին մեղադրանքներ և սպառնալիքներ է հնչեցրել Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովում ընդունված բանաձևի համար, որում կարևորել էին Բաքվում պահվող հայ գերիների, ինչպես նաև անհայտ կորածների խնդիրների լուծումը, կոչ էին արել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ պաշտոնական Բաքվի մոտ «խորն ափսոսանք է առաջացրել այն, որ Հայաստանը Ֆրանսիայի բացահայտ աջակցությամբ և հովանավորությամբ չարաշահում է անդամ պետությունների միջև մշակութային-հումանիտար համագործակցության մանդատ ունեցող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը»։ «Ֆրանսիան չարաշահել է ՖՄԿ-ում նախագահության կարգավիճակը, որպեսզի այդ կազմակերպության գագաթնաժողովի բանաձևում ներառեն Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված դրույթներ այն դեպքում, երբ Ադրբեջանը ՖՄԿ անդամ չէ»,- նշեն են Բաքվում։ Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրել է միջազգային հանրությանը «կեղծ նարատիվներ պարտադրելու մեջ»։ Բաքվում ընդգծել են, որ այդ հարցում Ֆրանսիա
Բաքուն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունված բանաձևի համար մեղադրել ու սպառնացել է Հայաստանին և Ֆրանսիային
7 октября 20247 окт 2024
4
2 мин