Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Քոչարյանը փորձում է ուժային կառույցների ղեկավարներին փոխարինել յուրայիններով․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձում է ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությանը հասնել, հայտնել է «Ժողովուրդ»-ը։ Ըստ թերթի՝ Քոչարյանը այդ մտադրությունը փորձում է իրականացնել այլ պատգամավորների միջոցով։ «Նա, նախ, Արփի Դավոյանի «դեմքով» պաշտոնանկ արեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ նրա դեմ ստորագրահավաք նախաձեռնելով: Երեկ երեկոյան՝ սկանդալից հետո, Դավոյանը կրկին ձեռնամուխ եղավ ՔՊ վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Արգիշտի Քյարամյանի (ՔԿ նախագահ) վարքը քննարկելուն և պաշտոնանկության հարցը բարձրացնելուն»,- գրել է թերթը: Թերթը պատմել է, որ Քյարամյանի ելույթի ժամանակ Դավոյանի օգնականը, որը նստած էր պատգամավորի կողքին, ռեպլիկ է արել Քյարամյանի ելույթի ժամանակ թե` «համբալի «կուռաժիտ» լինելը նայեք»: Այս արտահայտությունը լսել են ոչ միայն Քյարամյանը, այլև դահլիճում նստածները: Դրանից հետի Քյարամյանն ամբիոնից հարցրել է` «բան ասեցի՞ք, սև շորերով պատգամավո՛ր»: Պատգամավորն ու

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փորձում է ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությանը հասնել, հայտնել է «Ժողովուրդ»-ը։

Ըստ թերթի՝ Քոչարյանը այդ մտադրությունը փորձում է իրականացնել այլ պատգամավորների միջոցով։

«Նա, նախ, Արփի Դավոյանի «դեմքով» պաշտոնանկ արեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ նրա դեմ ստորագրահավաք նախաձեռնելով: Երեկ երեկոյան՝ սկանդալից հետո, Դավոյանը կրկին ձեռնամուխ եղավ ՔՊ վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Արգիշտի Քյարամյանի (ՔԿ նախագահ) վարքը քննարկելուն և պաշտոնանկության հարցը բարձրացնելուն»,- գրել է թերթը:

Թերթը պատմել է, որ Քյարամյանի ելույթի ժամանակ Դավոյանի օգնականը, որը նստած էր պատգամավորի կողքին, ռեպլիկ է արել Քյարամյանի ելույթի ժամանակ թե` «համբալի «կուռաժիտ» լինելը նայեք»: Այս արտահայտությունը լսել են ոչ միայն Քյարամյանը, այլև դահլիճում նստածները: Դրանից հետի Քյարամյանն ամբիոնից հարցրել է` «բան ասեցի՞ք, սև շորերով պատգամավո՛ր»: Պատգամավորն ու օգնականը վստահեցրել են, որ ոչ ոք ոչ մի բան չի ասել, և Քյարամյանը շարունակել է ելույթը:

Թերթի տվյալներով՝ Քոչարյանը ցանկանում է իրավապահ կառույցներից հեռացնել իրեն չենթարկվող ղեկավարներին՝ Փաշինյանին միջնորդավորված համոզելով, որ իր մերձավոր ՔՊ ներկայացուցիչների նշանակի այդ պաշտոններին:

Ըստ թերթի՝ այնուհետ ՔՊ պատգամավորների թիրախում է հայտնվելու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որի պաշտոնանկության համար ստորագրահավաք կազմակերպելու անհրաժեշտություն է բարձրացրել պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում