Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Բեյրութի հարավային ծայրամասերի և արվարձանների վրա, որտեղ շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունն ունի օբյեկտներ, հայտնելէ «ՏԱՍՍ»-ը։ Ավելի վաղ իսրայելական բանակի հրամանատարությունը հրատապ նախազգուշացում էր ուղարկել հարավային թաղամասերի բնակիչներին՝ պահանջելով լքել մի քանի շենքեր, որոնք մոտ ապագայում ավիահարվածների կենթարկվեն։ Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի սկզբից բնակիչների 90%-ը հարավային արվարձաններից տեղափոխվել է քաղաքի կենտրոնական հատված և հյուսիսային Լիբանան։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է նաև Բեյրութի արվարձաններից մեկում ստորգետնյա զենքի պահեստի ոչնչացման մասին։ Ըստ կայքի՝ հարվածից առաջ բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել՝ նվազեցնելու խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու վտանգը, այդ թվում՝ նախազգուշացում տարածքի բնակչությանը, ասել են զինվորականները: Ավելի վաղ իսրայելական բանակը հրամայել էր տարհանել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող շենքը՝ զգուշացնելով, որ այն գտնվում է մի տարածքում, որտեղ