Վարչական դատարանը բավարարել է հայցն ընդդեմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա պարզաբանել է, որ գերատեսչությունը 7-րդ դասարանի Հայ Ժողովրդի պատմության երկու դասագիրք էր երաշխավորել գործածության: Մեկը Աշոտ Ղուկասյանի և Ա․ Տերյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքն էր, իսկ մյուսը՝ մեծ սկանդալ առաջացրած «Մասնակցային դպրոց» ԿՀ միջգիտակարգային նախագծի շրջանակում Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագիրքը։ «Նախարարը, տեսնելով հանրության և մասնագիտացված շրջանակի խիստ բացասական արձագանքը սկանդալային դասագրքի վերաբերյալ, և հասկանալով, որ դպրոցները և ուսուցիչները այդ երկու դասագրքերից սկանդալային դասագիրքը չեն կիրառի, խորամանկ և անօրինական քայլի է դիմել: Չունենալով դրա իրավունքը, արդեն իսկ հաստատված Ղուկասյանի դասագիրքը ներկայացրել է կրկնակի փորձաքննության և հրամանով հանել է գործածությունից՝ դպրոցների և ուսուցիչների համար թողնելով միայն մեկ տարբերակ՝ Սկանդալային դասագիրքը»,- գրել է փաստաբանը։ Այ
Վարչական դատարանը բավարարել է ԿԳՄՍՆ-ի դեմ «Հայոց պատմություն» դասագրքի գործով հայցը
16 октября 202416 окт 2024
2 мин