Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է գիշերը «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին, հայտնում է Times of Israel-ը։ Նրա խոսքով՝ իսրայելական և ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ են գործել և խոցել են Իսրայելի վրա արձակված իրանական 180 հրթիռները։ Reuters-ը, վկայակոչելով իսրայելական բանակին, հայտնում է, որ Իրանից մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են գործել ամբողջ հզորությամբ և այս գիշեր նույնպես կշարունակեն հզոր հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքին, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ տարվա ընթացքում»,- նշել է Հագարին: Իսրայելի վրա իրանական հրթիռակոծության արդյունքում, նախնական տվյալներով, Թել Ավիվի տարածքում երկու մարդ թեթև բեկորային վնասվածք է ստացել, հայտնում է NEWSru.co.il-ը՝ հղում անելով շտապօգնության ծառայությանը։ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է Իրանի կողմից զանգվածային հրթիռային հարձակման ավարտի մասին։ Ինչպես հաղորդել Է «ՏԱՍՍ»-ը, իսրայելցի զինվորա
Իսրայելի ՊԲ-ն հայտնել է «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին
2 октября 20242 окт 2024
2
1 мин