Найти тему
Հայաստանն այսօր

Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է ԲԿ

Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնել է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 03:25-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայի «Իբիցա» հյուրանոցային համալիրի մոտ բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Արթուր Խաչատրյանի վարած «Mazda» մակնիշի և Երևանի բնակիչ 21-ամյա Հակոբ Մինասյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները:

««Nissan»-ը գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mazda»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը»,- նշել է կայքը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում