Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ներքին Հանդում գետի ջուրը մարդիկ օգտագործում են խոհանոցում․ Թաթոյան

Սունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում գետի ջուրը մարդիկ ստիպած օգտագործում են խոհանոցում, հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ծորակի ջուրը Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի Ծավ գետի ջուրն է։ Մարդիկ ստիպված այն օգտագործում են խոհանոցում, երեխաների համար և այլն»,- ասել է Թաթոյանը, որի թիմը «Թաթոյան հիմնադրամի» գործունեության շրջանակում փաստահավաք աշխատանքներ է իրականացնում սահմանամերձ համայնքներում ու գյուղերում։ Թաթոյանը հիշեցրել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը զավթել է Հայաստանի Ներքին Հանդի տարածքում գտնվող խմելու ջրի աղբյուրները` հանցավոր վնասներ պատճառելով մարդկանց։ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը մարտի 3-ին հայտարարել էր, որ Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցի զինվորականների 25 դիրքով։ Սյունիքիմարզպետը հունիսի 5-ին հայտնել էր գյուղի հատվածից ռուս սահմանապահների դուրսբերման մասին: Սեպտեմբերի 24-ին հայտնել էր, որ Ներքին Հանդի՝ ադրբեջանական ուժերի ներխուժած հատվածներում ականների գրեթե ամենօրյա պայթյուններ են տեղի ունենում։ Նորություններին հետև

Սունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում գետի ջուրը մարդիկ ստիպած օգտագործում են խոհանոցում, հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ծորակի ջուրը Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի Ծավ գետի ջուրն է։ Մարդիկ ստիպված այն օգտագործում են խոհանոցում, երեխաների համար և այլն»,- ասել է Թաթոյանը, որի թիմը «Թաթոյան հիմնադրամի» գործունեության շրջանակում փաստահավաք աշխատանքներ է իրականացնում սահմանամերձ համայնքներում ու գյուղերում։

Թաթոյանը հիշեցրել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը զավթել է Հայաստանի Ներքին Հանդի տարածքում գտնվող խմելու ջրի աղբյուրները` հանցավոր վնասներ պատճառելով մարդկանց։

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը մարտի 3-ին հայտարարել էր, որ Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցի զինվորականների 25 դիրքով։ Սյունիքիմարզպետը հունիսի 5-ին հայտնել էր գյուղի հատվածից ռուս սահմանապահների դուրսբերման մասին:

Սեպտեմբերի 24-ին հայտնել էր, որ Ներքին Հանդի՝ ադրբեջանական ուժերի ներխուժած հատվածներում ականների գրեթե ամենօրյա պայթյուններ են տեղի ունենում։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում