Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԶԼՄ-ն հայտնել է Ռոմանոս Պետրոսյանի հնարավոր պաշտոնանկության մասին

Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանն առաջիկայում, հնարավոր է, պաշտոնանկ լինի, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր աղբյուրներին։ 

Թերթի տեղեկություններով՝ Պետրոսյանի հնարավոր պաշտոնանկությունը կապված է ՔՊ պատգամավոր Սասուն Միքայելյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հավակնությունների հետ։ 

«Կոտայքն իրենց ենթարկելու համար Պետրոսյանի և Միքայելյանի հակամարտությունն առճակատումների փուլ է մտել: Նաև ասում են, որ Պետրոսյանը Հարությունյանի թիրախում է հայտնվել, որը գորշ կարդինալ դառնալու հավակնություն ունի և աշխատում է Պետրոսյանին դուրս մղելու ուղղությամբ։

ՊՎԾ պետի պաշտոնում նա իր մարդուն է ուզում տեսնել»,- ասված է հրապարակման մեջ։  Պետրոսյանը ՊՎԾ պետի պաշտոնն զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերի 9-ից։ 

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում