Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի 20 աշխատակցի, այդ թվում՝ ռեկտորին․ ԶԼՄ

Սեպտեմբերի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի 20 աշխատակցի է բերման ենթարկել, որոնց թվում է ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, որը սեպտեմբերի 23-ին ազատվել էր աշխատանքից, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Թերթը հայտնել է, որ սեպտեմբերի 26-ի ուշ երեկոյան խուզարկել են Պետրոսյանի տունը։

Թերթի տեղեկություններով՝ բերման ենթարկվածերի թվում են նաև համալսարանի տնօրենը, ռեկտորի տեղակալը՝ Տիմեյա Աղամյանը, տնօրենի տեղակալը, ամբիոնի վարիչներ, հաշվապահը, դասախոսներ, ուսանողներ:

ԶԼՄ-ի աղբյուրները հայտնել են, որ իրավապահների գործողություները կապված են Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված գործի հետ, որի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել բուհի աշխատողներին և ուսանողներին:

«Ըստ գործի՝ ուսանողները դասի չեն հաճախել, բայց քննություն, ստուգարք են ստացել: Ինչ-որ ֆինանսական չարաշահումների մեղադրանք էլ կա»,- հավելել է թերթը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում